Դավթաշենի նախկին թաղապետի մտերիմներն առանց աշխատանքի հաճախելու վարձատրվել են. 41.7 մլն դրամ է յուրացվել

Դավթաշենի նախկին թաղապետի մտերիմներն առանց աշխատանքի հաճախելու վարձատրվել են. 41.7 մլն դրամ է յուրացվել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի Ռուսլան Բաղդասարյանի աշխատակազմում, 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41.7 մլն դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով և ուղարկվել նախաքննական մարմին։ Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ պարզվել էր, որ Դավթաշենի թաղապետարանի պետական գույք հանդիսացող շենքի կեսը` 855 քառակուսի մետրը վաճառվել է՝ մեկ քառակուսի մետրը 33,000 դրամով: Տարբեր աշխատասնեյակներից բացի, վաճառվել են նաև միջանցնքեր ու աստիճանավանդակներ, որոնք տանում են դեպի վարչական շրջանի ներկայիս ղեկավար Միքայել Թումասյանի ու նրա տեղակալի աշխատասենյակները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---