Փաշինյան․ Եթե հարազատներիցս մեկնումեկը միլիոնատեր դառնա, ես պիտի հայտնվեմ բանտում 8 մայիսի 2019 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր ասուլիսին վերջինիս կհարցնեն՝ ինչպես է ստացվել, որ զինվորը ներքնազգեստ չուներ, իսկ իր ընտանիքի անդամները պաշտոնապես միլիոնատեր էին։ Այդ մասին է հայտարարել ինքը Փաշինյանն իր վարչապետության 1 տարվա ամփոփիչ ասուլիսում։ «Այդ հարցին պիտի պատասխանեն ոչ միայն Սարգսյանը, այլ նաև Քոչարյանը ու բազում այլ միլիոնատեր պաշտոնյաներ։ Ո՞նց է, որ իրենց երեխաները, փեսաները, եղբայրներն ու քույրերը միլիոնատեր են դարձել», - ասել է նա։ Փաշինյանի խոսքերով, սկզբունքը նաև նոր իշխանություններին է վերաբերվելու։ «Եթե պարզվի, որ իմ վարչապետության արդյունքում իմ ընտանիքի որևէ անդամ միլիոնատեր է դարձել, հաջորդ պահին ես պիտի բանտում լինեմ․․․ՀՀ վարչապետի ընտանիքը չի կարող բիզնեսով զբաղվել։ Ես հայտարարագրով ներկայացրել եմ՝ ինչ ունենք մենք։ Հիմա պատկերացրեք՝ մի տարում ունեցվածքս հարյուրապատկվի, ես էլ ասեմ՝ տաղանդավոր երեխաներ ունեմ, մի տարում ունեցվածքը հարյուրապատկեցին», - նշել է վարչապետը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |