Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 4-րդ երեխան ծնվել է![]() 11 մայիսի 2019 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և հայտնի կատարող Քանյե Ուեսթը չորրորդ անգամ ծնող են դարձել: Այդ մասին Քարդաշյանը հայտնել է իր Twitter-ում: Նա գրել է, որ տղա է ծնվել: Ըստ մոդելի, փոխնակ մոր կողմից ծննդաբերած տղան շատ նման է քրոջը՝ 1 տարեկան Չիկագոյին: «Վստահ եմ, որ նա դեռ շատ է փոխվելու, բայց հիմա կարծես նա լինի»,-հավելել է Քարդաշյանը: Քիմ Քարդաշյանն ամուսնու հետ դաստիարակում է 5-ամյա Նորթին, 3-ամյա Սեյնթին և 1 տարեկան Չիկագոյին: Երրորդ երեխան նույնպես լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ: Երկրորդ որդու՝ Սեյնթի, ծնվելուց հետո բժիշկները զգուշացրել էին Քիմին, որ նոր հղիությունները սպառնալիք կլինեն նրա կյանքին և առողջությանը: Photo. Randy Holmes/Getty Images ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |