Բելառուսը կրկին բլոգերի է արտահանձնել. Այս անգամ առանց դատի![]() 11 մայիսի 2019 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի իշխանություններն առանց դատարանի որոշման ՌԴ են արտաքսել ընդդիմադիր ինգուշ բլոգեր, «Ինգուշեթիայի ընտրությունը» հասարակական կազմակերպության ղեկավար Իսմաիլ Նալգիևին: Այդ մասին հայտնել է Բելառւսի լրագրողների ասոցիացիայի կայքը: Նալգիևին ձերբակալել են մայիսի 8-ին Մինսկի օդանավակայանում՝ երկրից մեկնելիս, և տեղափոխել են մեկուսարան: Նրան հայտնել են, որ նա գտնվում է ՌԴ կողմից որոնվող անձանց ցանկում, գրում է Deutsche Welle-ն: Բլոգերի փատաբանին, որը փորձել է կասեցնել արտաքսումը դատարանում բողոքի քննության ժամանակահատվածի համար, մայիսի 10-ի առավոտյան հայտնել են, որ որոշումը կայացված է և ոչ մի դատ էլ չի լինելու: Ըստ իրավաբանի, Նալգիևին արդեն արտաքսել են: Բլոգերի փատաբանը Նալգիևի ձերբակալությունը կապում է Ինգուշեթիայում 3 բողոքի ակցիաների մասնակցության հետ՝ այդ մասին մայիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Յաբլոկօ» կուսակցության ինգուշական բաժանմունքի ղեկավար Ռուսլան Մուցոլգովնան: Խոսքը զանգվածային բողոքի ցույցերի մասին է, որոնք տեղի են ունեցել 2018-ի սեպտեմբերին, երբ Ինգուշեթիայի և Չեչնիայի ղեկավարներ Յունուս-Բեկ Եվկուրովն ու Ռամզան Կադիրովը համաձայնագիր կնքեցին սահմանի մասին: Հանրապետությունները պետք է չբնակեցված տարածքներ փոխանակեին: Ըստ համաձայնության ընդդիմախոսների, այն համարժեք չէր կողմերի համար: Բողոքներն Ինգուշեթիայում վերսկսվեցին մարտի վերջում և ոստիկանության հետ բախումների հանգեցրին Մագասում: Ավելի վաղ Բելառուսի իշխանությունները Բաքվին էին արտահանձնել ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որը ձերբակալվեց 2016-ի դեկտեմբերին Մինսկում Ադրբեջանի հարցումով՝ Արցախ այցելությունների համար: Հետագայում Լապշինն արտահանձնվեց Իսրայելին, որի քաղաքացի էր հանդիսանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |