Թուրք փորձագետ. Աբդուլլահ Գյուլն արեց ամեն ինչ` հալեցնելու համար սառույցը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 9 սեպտեմբերի 2008 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան կարեւոր քայլ էր երկու հարեւան պետությունների միջեւ առկա խնդիրները կարգավորելու ճանապարհին, գտնում է թուրք պրոֆեսոր, Star daily թեթրի մեկնաբան Էսեր Քարաքաշը: Նրա խոսքերով, հիանալի կլինի, եթե երկու կողմերի այդ քայլին հաջորդեն մյուսները: «Դա չի լուծի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա բոլոր խնդիրները, սակայն, առնվազն, կօգնի Թուրքիային բացել սահմանը հարեւան երկրի հետ»,-հայտարարել է Էսեր Քարաքաշը` հավելելով, որ տարաձայնությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական բնույթ են կրում, իսկ ժողովրդները ներքաշված չեն այդ հակամարտության մեջ: «Երկու երկրների ժողովրդների միջեւ խնդիրներ չկան, ինչի մասին իրենք հայերն ու թուրքերը ասում են ցանկացած առիթով: Խնդիրներ գոյություն ունեն պետությունների միջեւ»,-նշել է Քարաքաշը: Իր հերթին թուրք պրոֆեսոր Օզեր Սենջարը հայտարարել է, որ, չնայած նրան, որ շատ թուրք քաղաքական գործիչներ դեմ էին Աբդուլլահ Գյուլի այցին Երեւան, Թուրքիայի նախագահն ու կառավարությունը արեցին ամեն ինչ` հալեցնելու համար սառույցը երկու երկրների միջեւ: Նրա խոսքերով, թուրք ժողովուրդը ընդհանուր առմամբ դրական գնահատեց Թուրքիայի նախագահի այցը Հայաստան: «Մեր ժողովուրդը հոգնել է 80 տարի շարունակ վիճել հայերի հետ: Թուրքերը չեն ցանկանում, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերն ազդեն իրենց կյանքի վրա: Հենց այդ պատճառով է այսքան կարեւորվում Գյուլի այցը Երեւան: Ըստ իս, այս այցը կարող է բեկումնային դառնալ հայ-թուրքական հարաբերություններում»,-նշել է Օզեր Սենջարը, գրում է թուրքական Today's Zaman թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում |