ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չեն միանա Քոչարյանի դաշինքին13 մայիսի 2019 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընդդիմիադիր խմբակցություններ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» չեն միանա Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող դաշինքին: ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց խմբակցությունն ունի սեփական օրակարգն ու շարժվում է դրան համահունչ: «Որևէ այլ օրակարգ, ալյանսի միանալու հարց այս պահին մեր խմբակցությունում ու կուսակցությունում չի քննարկվում: Ինչ վերաբերում է Քոչարյանի աջակիցների ալյանսին, ապա դա բացառապես նրանց գործունեության դաշտն է: Կրկնում եմ` մենք ունենք մեր օրակարգը, շարժվում ենք այդ օրակարգով, ու այդ օրակարգում այդ ալյանսին միանալու հարց դեռևս չկա»,- ասել է Տոնոյանը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը բացառել է իրենց գործակցությունը նախկին ռեժիմի կամ նրան առնչվող որևէ ուժի հետ: «Իրենք ուղղակի սխալ հաշվարկ են կատարել: Քոչարյանն ու նրան մոտ գտնվող որևէ ուժ չի կարող ունենալ ՀՀ քաղացիների վստահությունը որևէ պարագայում: Նրանք թերագնատում են մեր քաղացիներին՝ կարծելով, որ նրանք չունեն հիշողություն», - ասել է Գորգիսյանը: Պատգամավորն ասել է, որ ընդդիմադիր ճակատ ստեղծելու մասին հայտարարությունները նպատակ ունեն Քոչարյանի բանտ նստելուն խանգարել և պաշտպանել նրա ունեցվածքը: «Այստեղ մեկ անձին բանտից պաշտպանելու և այդ ամենին քաղաքական շղարշ հաղորդելու միտում կա», - ասել է նա: Ավելի վաղ ստեղծվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող դաշինք: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա |