Թորոսյան. Հակապատվաստումային քարոզչությունը կարող է քրեականացվել

Թորոսյան. Հակապատվաստումային քարոզչությունը կարող է քրեականացվել

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը չի բացառել երկրում հակապատվաստումային քարոզչության քրեականացումը:

«Եթե պատվաստումների ծածկույթի անկման տենդենցը շարունակվի, ինչը մենք հիմա ունենք, ավելի կոշտ միջոցառումների ենք գնալու հակապատվաստումային ձայները լռեցնելու առումով, ինչպես անում են շատ զարգացած երկրներում»,- ասել է նախարարը:

Թորոսյանը նշել է նաև, որ Հայաստանը շարունակելու է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ գարդասիլ 4 պատվաստանյութի միջոցով՝ ի հեճուկս ամենատարբեր քննադատությունների և մեղադրանքների:

«Գարդասիլ 4-ի առաջին խմբաքանակը մեր միջազգային գործընկերները մեզ նվիրել են, իսկ մոտակա տարիների համար նախատեսված պատվաստանյութը Հայաստանին պատրաստ են վաճառել 25 անգամ ավելի էժան, քան շուկայական գինն է»,- ասել է նախարարը` հավաստիացնելով, որ պատվաստանյութն օգտակար է նաև ավելի բարձր տարիքի թե տղամարդկանց, թե կանանց համար:

Ընթերցեք նաև՝ «Նախարարը զգուշացրել է՝ չպատվաստվելը հանգեցնելու է համաճարակների»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---