Թուրքիայի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն անարդյու՞նք է համարում 9 սեպտեմբերի 2008 - 18:51 AMT PanARMENIAN.Net - «17 տարի գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ զգալի արդյունքների հասնել»,- հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարցերը միայն երկկողմանի չեն. դրանք տարածքային հարցեր են: «Իրադրությունը տարածաշրջանում զգալիորեն փոխվել է. խաղաղությունը Կովկասում, պետությունների միջեւ հակամարտությունների կարգավորումը կբերի ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական կայունության»,- նշել է Աբդուլլա Գյուլը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:Ավելի վաղ Աբդուլլա Գյուլը հայտնել էր, որ մտադիր է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Թուրքիայի նախագահի խոսքերով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր համաձայնությունն է տվել հանդիպման կազմակերպմանը: Ընդ որում, Գյուլը հույս է հայտնել, որ իր համաձայնությունը կտա նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Ես նրա հետ կհանդիպեմ մոտ ժամանակներս եւ կքննարկեմ բոլոր մանրամասները, ինչպես նաեւ Հայաստան կատարած իմ այցի արդյունքները»,- հայտնել է նա: Թուրք փորձագետները չեն բացառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |