Կաթողիկոսը ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Ղազարյանին ՀՀ վերադարձնելու հարցը15 մայիսի 2019 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայաստանում Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովայի: Ամենայն Հայոց կաթողիկոսը Կարմիր խաչի ներկայացուցիչների ուշադրությանն է հանձնել նաև 2018 թ. ամռանը Ադրբեջանի տարածքում անհայտ պայմաններում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդիրը` տեղեկացնելով նաև Մայր Աթոռի կողմից այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագերը և կարիքի մեջ գտնվող անձանց ցուցաբերվող աջակցությունը:Այս առիթով Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել Մայր Աթոռի կողմից նախաձեռնված նույնաբնույթ բարեգործական և սոցիալական ծրագրերին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ ձևավորված գործակցությանը: Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ է, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հուլիսի 15-ին ու ներկայացնում էին իբրեւ դիվերսանտի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013-ց հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Ադրբեջանում պահվող Կարեն ՂազարյանինՀայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |