«Արսենալն» անվտանգության լրացուցիչ միջոցներ է պահանջել ՈւԵՖԱ-ից և Բաքվից15 մայիսի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն 24 ժամում պետք է պատասխանի «Արսենալին»՝ կհամապատասխանի արդյոք անվտանգության մակարդակը Բաքվում լոնդոնյան ակումբի պահանջներին, որպեսզի ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարողանա մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում՝ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ: Մխիթարյանին մուտքի արտոնագիր ստանալու հատուկ թույլտվություն է տրվել, սակայն ակումբն անվտանգության լրացուցիչ միջոցներ է պահանջել, հայտնում է Haqqin.az-ն Evening Standard-ի վրա հղումով: Նշվում է, որ «Արսենալը» սովորաբար արտագնա խաղերի իր անվտանգության աշխատակիցների հետ է մեկնում, սակայն այժմ լոնդոնցիները պահանջել են ավելացնել իրավապահների քանակը Բաքվում թիմի տեղաշարժի ժամանակ, ինչպես նաև հյուրանոցի շուրջը, որտեղ մնալու են թիմի անդամները: Դա արվում է, որպեսզի Մխիթարյանը կարողանա ազատ տեղաշարժվել: «Բանակցություններն «Արսենալի» և ՈւԵՖԱ-ի միջև շարունակվում են: «Արսենալի» պատվիրակությունը գտնվում է Բաքվում՝ քննարկվում են Բաքվի օլիմպիական ստադիոնում եզրափակչի լոգիստիկայի հարցերը ՈւԵՖԱ պաշտոնյաների և «Չելսիի» գործընկերների հետ»,-գրում է Evening Standard-ը: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը: ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին: 2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է |