Թրամփն ուզում է չեղարկել «գրին քարտի» խաղարկությունը17 մայիսի 2019 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է ներգաղթի բարեփոխման նոր ծրագիրը, որը ենթադրում է «գրին քարտի» խաղարկության չեղարկում: Ամեն տարի ԱՄՆ կառավարությունը խաղարկություն է կազմակերպում, որի նպատակն է խթանել ներգաղթը: Մասնակցությունը խաղարկությանն անվճար է, հաղթողներին ընտրում են պատահականության սկզբունքով: Նրանց տրամադրվում է կացության և աշխատելու իրավունք: Թրամփի թիմն ուսումնասիրել է զարգացած երկրների միգրացիոն համակարգերն ու պարզել է, որ միգրանտների 12 տոկոսն ԱՄՆ է տեղափոխվել աշխատանքի տեղավորման և հատուկ ունակությունների առնչությամբ: Կանադայի համար նման ներգաղթյալների թիվը 63% է, Նոր Զելանդիայի համար՝՝ 57%, Ավստրալիայի՝ 68%, գրում է «Վեդոմոստին»: Թրամփի ներգաղթի քաղաքականությունը նպատակ ունի ներգրավելու բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Նրանց հայտնաբերելու նպատակով առաջարկվում է ներմուծել միավորների համակարգ, որի նմանն օգտագործում են Կանադան և այլ երկրները: Նախապատվությունը տրվելու է երիտասարդ մասնագետներին, որոնք պահանջարկ ունեցող հմտություններ ունեն, աշխատանքի առաջարկ կամ սեփական բիզնեսը ստեղծելու ծրագրեր: «Եթե այդ ծրագիրն ընդունվի, այն կդառնա Ամերիկայի հպարտությունն ու նախանձի առարկան ամբողջ աշխարհի համար»,-ասել է Թրամփն իր ուղերձում: Ավելի վաղ Թրամփը բազմիցս է խոսել ներգաղթին ԱՄՆ մոտեցումը փոխելու անհրաժշետության մասին: 2017-ին նա նույնիսկ պահանջում էր ամբողջովին չեղարկել «գրին քարտերի» տրամադրումը, երբ պարզվեց, որ ահաբեկչությունը Մանհեթենում նման խաղարկության արդյունքում ներգաղթած անձ է: Այն ժամանակ Ուզբեկստանից ներգաղթած Սայֆուլլա Սաիպովը մխրճվել էր ամբոխի մեջ ավտոմեքենայով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |