«Գահերի խաղի» վերջին սերիան ԱՄՆ տնտեսությանը կարող է $3.3 մլրդ վնաս տալ18 մայիսի 2019 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 10.7 մլն ամերիկացի մայիսի 20-ին աշխատանքի չի գնա «Գահերի խաղի» վերջին սերիան դիտելու համար: Այդ մասին ասվում է Kronos ընկերության Աշխատանքային ռեսուրսների ինստիտուտի կանխատեսման մեջ: Բացի այդ, 2.9 մլն մարդ մտադիր է ուշացումով գնալ գործի, ևս 3,4 մլն հեռահար կաշխատի: Ըստ Challenger, Gray & Christmas ընկերության, աշխատանքի արտադրողականության կորստի պատճառով ամերիկյան տնտեսությունը 3.3 մլրդ դոլարի վնաս կկրի, գրում է Lenta.ru-ն: «Գահերի խաղի» վերջին սերիայի հեռարձակումը ընդհանուր առմամբ կազդի ավելի քան 27 մլն մարդու աշխատանքային մտադրությունների վրա, ասվում է հետազոտման մեջ: Սերիալի վերջին եթերաշրջանն արդեն զգալիորեն ազդել է ամերիկացիների աշխատանքի արտադրողականության վրա: 20,4 մլն մարդ խոստովանել է, որ սերիալի դիտումներն ազդել են աշխատանքի հաճախելիության, աշխատունակության վրա: 2011-ից ցուցադրվող «Գահերի խաղը» ֆենտեզի սերիալն ամենաթանկերից է հեռուստատեսության պատմության մեջ՝ վերջին եթերաշրջանի մեկ սերիայի նկարահանումը միջինը 15 մլն դոլար է պահանջել: Սերիալը բազում պարգևներ է ստացել լայնածվալ նկարահանումների և բազում հայտնի դերասանների մասնակցության շնորհիվ Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |