Քարդաշյանի և Ուեսթի 4-րդ երեխայի անունը հայտնի է

Քարդաշյանի և Ուեսթի 4-րդ երեխայի անունը հայտնի է

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի 4-րդ երեխայի անունը հայտնի է: Այդ մասին Քարդաշյանը գրել է Twitter-ում:

Նա կիսվել է ամուսնու հետ նամակագրության սքրինշոթով, որտեղ և հայտնել է որդու անունը՝ Փսալմ Ուեսթ:

«Հիանալի Մայրիկի օր մեր չորրոդ երեխայի ծնունդով, մենք անչափ օրհնված ենք: Մենք ունենք այն ամենն, ինչ մեզ հարկավոր է»,-գրել է Քարդաշյանը:

Քարդաշյանի և Ուեսթի 4-րդ երեխան ծնվել է մայիսի 10-ին: Երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Նորածնից բացի զույգը ևս 3 երեխա ունի՝ 2 դուստր և մեկ տղա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---