Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն չի ցանկանում տեսնել Թուրքիային Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդի դերում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կգործի այժմյան ձեւաչափով, ուրբաթ օրը լրագրողներին է ասել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին: «ԱՄՆ-ն վճռականորեն տրամադրված է շարունակել աշխատանքը Մինսկի խմբի ձեւաչափում: ԱՄՆ-ն հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»,-ասել է նա: Նրա խոսքերով, մոտ ապագայում կկայանա Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այցը Ադրբեջան:



«Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ-ն, այժմ հարմար ժամանակ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»,-ասել է դեսպանը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:



Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, թե մտադիր է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ: Ավելի ուշ Գյուլը հայտարարեց, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ գործում է արդեն շուրջ 17 տարի, չկարողացավ էական արդյունքների հասնել»: Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ առկա խնդիրները ոչ միայն երկկողմ հարցեր են` դրանք տարածքային հարցեր են: «Իրավիճակը տարածաշրջանում էապես փոխվել է, խաղաղությունը Կովկասում, պետություննեի միջեւ հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական կայունության»,-նշել է Աբդուլլահ Գյուլը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---