Լրացուցիչ 7.4 մլրդ դրամ՝ ճանապարհների նորոգմանը

Լրացուցիչ 7.4 մլրդ դրամ՝  ճանապարհների նորոգմանը

PanARMENIAN.Net - 2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի եկամուտներից լրացուցիչ 7.4 մլրդ դրամ կուղղվի ՀՀ-ում պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը և միջպետական ճանապարհների պահպանմանը:

ՀՀ կառավարության մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան որոշման նախագծով առաջարկվում է նաև հանրապետության մի շարք մարզերի 12 ճանապարհահատվածում իրականացնել 78.59 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ:

Ընթացիկ տարում ՀՀ պետական բյուջեի եկամտային մասի մոտ 62 մլրդ դրամի գերակատարում է լինելու:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---