ԱՄՆ-ն ցանկանում է փլուզել Իրանը իսրայելցիների ձեռքերով12 սեպտեմբերի 2008 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի Թեհրանը չկարողանա ստանալ զանգվածային ոչնչացման զենքը եւ չպետք է զսպի Իսրայելի որոշումը Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու վերաբերյալ, գտնում է Ալյասկայի նահանգապետ Սառա Փեյլինը, որը հավակնում է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնին: Այս հայտարարությունը նա արել է նախօրեին ABC News հեռուստակայանին տված հարցազրույցում: Զրույցի մեծ մասը վերաբերում էր բացառապես արտաքին քաղաքականության հարցերին: «Ես գտնում եմ, որ քանի դեռ Իրանի նախագահը Ահմադինեժադն է, միջուկային զենքը նրա կառավարության ձեռքում չափազանց վտանգավոր է այս մոլորակի ցանկացած մարդու համար»,-համոզված է Փեյլինը, հաղորդում է MIGnews-ը: Մինչդեռ, Իրանի դեմ հարձակման նախապատրաստումը գտնվում է ավարտական փուլում: Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը շտապ խորհրդակցություններ է անցկացրել պաշտպանության նախարար Էհուդ Բարակի եւ արտգործնախարար Ցիպի Լիվնիի հետ Իրանի խնդրի վերաբերյալ: Միաժամանակ Միջերկրական ծով է ուղղվել «Թեոդոր Ռուզվելտ» ամերիկյան ավիակիրը, որը կատարելու է «ծովում անվտանգության պահպանման» առաքելությունը: Այդպիսով, ԱՄՆ-ի ավիակիրների քանակը Իրանի շուրջ` Միջերկրական եւ Արաբական ծովերում ու Պարսից ծոցում հասել է չորսի: Անցած շաբաթվա վերջում սկսված Իրանին սահմանակից Պակիստանի ռմբակոծումը ամերիկյան ավիացիայի կողմից, նույնպես տարածաշրջանի ապակայունացման եւ ԱՄՆ-ի համար անհաճո ռեժիմի տապալման վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրի մի մասն է կազմում: Պարսից ծոցի գոտում լրացուցիչ ռազմածովային ուժեր են սկսել կուտակվել շուրջ մեկ ամիս առաջ: ԱՄՆ-ի կողմից «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրից բաից այդ արշավին մասնակցեց «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը, ինչպես նաեւ ուղղաթիռակիր «Իվոդզիման», Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից` «Արկ Ռոյալ» ավիակիրը, մի քանի ֆրանսիական ռազմածովային նավեր, ինչպես նաեւ «Ամետիստ» ատոմային սուզանավը: ՆԱՏՕ-ի անդամ երկրների մարտական ծովային միավորների ընդհանուր քանակն Իրանի շուրջ գերազանցեց 40, ընդ որում դրանցից մի քանիսը միջուկային զենք կրող սուբմարինաներ են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը |