ԱԱԾ տնօրենը՝ Բագրատաշենի դեպքի մասին. Չեն ուզել մաքսազերծել Թուրքիայից բերված ապրանքը, սադրել են24 մայիսի 2019 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ապրանքներ ներկրող առևտրականների հետ կապված միջադեպին: Նա նշել է, որ ԱԱԾ-ի իրականացրած միջոցառումներն օրինական էին, իսկ քաղաքացիները դիմել են սադրանքների: «Դրանք իրականացվել են օրենքին համապատասխան, որևէ խախտում ԱԱԾ ծառայողների կողմից չի եղել: Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների, ինքնավնասման, ինքնասպանության փորձի են դիմել», - ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ մաքսային ծառայության աշխատակիցը դրդել է առևտրականներին դիմել այդ սադրանքներին, ծայրահեղ քայլերի: ՀՀ օրենսդրությամբ յուրաքանչյուր անձ կարող է ՀՀ տարածք ներկրել 25 կգ բեռ՝ առանց մաքսազերծման: Վանեցյանի փոխանցմամբ, Թուրքիայից ապրանքներ ներկրող առևտրականները չեն ցանկացել մաքսազերծել այդ ապրանքը ու վճարել սահմանված պետտուրքը: «Խոսքը 20 տոննայից ավելի ապրանքի ներկրման մասին է: Այդ ապրանքը բերել են քաղաքացիները ու չեն ուզել վճարել: Մեր ունեցած տեղեկություններով, մաքսային ծառայության որոշ աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կաշառք գումարի դիմաց այդ ապրանքը անարգել ՀՀ ներմուծելու համար: ԱԱԾ-ի կողմից իրականացվել են համապատասխան միջոցառումներ, ֆիքսվել է այդ գործընթացը, անցումը ֆիքսվել է, կասեցվել է», - հայտնել է Վանեցյանը՝ հավելելով, որ 20 տոննա բեռից առևտրականները միայն 3 տոննան են օրինական ձևակերպել: Մնացածը մասը ձևակերպել են որպես օգտագործված հագուստ, կամ ռետինե խողովակներ, որոնց համար նախատեսված մաքսային գումարը շատ չնչին է: Ավելի վաղ Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ապրանքներ ներկրող առևտրականները չեն ցանկացել մաքսազերծել ապրանքը, այդ նպատակով դիմել են սադրանքի: Իսկ ԱԱԾ աշխատակիցները չեն թույլատրել նրանց լքել անցակետի տարածքը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |