ՊՆ-ն՝ Փաշինյանի որդու մասին. Ամեն զինծառայող տարբեր վայրերում հավաքների է մասնակցում24 մայիսի 2019 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Երևան: «Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»,-ասվում է գրառման մեջ: Պաշտպանության նախարարությունը ևս հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այդ հարցին: Հայտարարության մեջ ասվում է, որ ԶՈՒ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով: Նշվում է նաև, որ որպես կանոն՝ բոլոր տեղաշարժերը կատարվում են հաստիքային ստորաբաժանման կազմով, կարճաժամկետ են և սահմանափակվում են կոնկրետ միջոցառման ավարտով: Նշված կարգը վերաբերում է բոլոր զինծառայողներին։ Պաշտպանության նախարարությունը վերստին հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից, առավել ևս՝ չճշտված, կամ ակնհայտ կեղծիք պարունակող լուրերն օգտագործել ներքաղաքական նպատակներով։ «Միևնույն ժամանակ՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում զինված ուժերին վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտել ՊՆ համապատասխան ծառայությունից»,-ասվում է հայտարարության մեջ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է Կուպման․ Եվրահանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում |