Իրաքում քրիստոնյաներն անհետացման եզրին են24 մայիսի 2019 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան էրբիլի քրիստոնյաների թեմը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան հրաժարվում է պաշտպանել իր իրավունքները՝ անտեսելով, որ համայնքն անհետացման եզրին է: Քահանա Բաշար Վարդան, ելույթ ունենալով Լոնդոնում, ասել է, որ Իրաքի քրիստոնյաներն այժմ, 1400 տարվա հալածանքներից հետո, անհետացման եզրին են: Ըստ նրա, Իրաք ամերիկյան զորքերի ներխուժումից հետո Իրաքում քրիստոնյաների քանակը նվազել է 83 տոկոսով: Նրանց քանակը 1,5 մլն-ից նվազել է մինչև 250,000, գրում է Lenta.ru-ն BBC News-ի վրա հղումով: «Քրիստոնեությունն Իրաքում ներկայացնում է աշխարհի հնագույն, եթե ոչ ամենահին եկեղեցիներից մեկը, որը մոտ է անհետացման: Նրանք, ովքեր կմնան, պետք է պատրաստ լինեն նահատակվելու»,-ասել է Վարդան: Որպես հիմնական սպառնալիք նա նշել է իսլամիստ ծայրահեղականներին: Քահանան մեղադրել է Լոնդոնին դրա մասին ուղիղ խոսելուց խուսափելու մեջ: Ըստ նրա, դա տեղի է ունենում իսլամատյացության մեջ մեղադրվելու մտավախությունից: Open Doors քրիստոնեական կազմակերպությունը 2014-ին հայտարարել էր, որ Իրաքը չորրորդ տեղում է այն երկրների ցանկում, որտեղ առավել հաճախ են ոտնահարվում քրիստոնյաների իրավունքները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |