Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարնորը քննարկել են Կովկասում իրադրության կարգավորման հեռանկարները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի արտգործնախարար Էկա Տկեշելաշվիլու հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլք ծառայությունում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն քննարկեցին տարածաշրջանում իրադարձությունների վերջին զարգացումները եւ ստեղծված իրավիճակից ելքի հնարավորությունները: Այդ առումով Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեց, որ միջազգային հանրության ջանքերը` ուղղված առկա հիմնախնդիրների խաղաղ կարգավորմանը, ճանապարհ կհարթեն խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների եւ երկխոսության միջոցով լուծման համար:



Նախարար Նալբանդյանը նաեւ շնորհակալություն հայտնեց Վրաստանի իշխանություններին Աջարիայում հանգստացող հայ զբոսաշրջիկներին անվտանգ կերպով Հայաստան վերադարձնելու գործում ցուցաբերած աջակցության համար: Եկա Տկեշելաշվիլու խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:



Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Վրաստանի համագործակցությանը միջազգային կազմակերպություններում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---