Արթուր Դավթյանը Պետերբուրգում ևս 3 ոսկի է նվաճել![]() 27 մայիսի 2019 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը 3 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել առանձին գործիքների վրա: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամը հաղթել է բազմամարտում, հենացատկի եւ նժույգթափերի վարժություններում: Օղակների և ազատ վարժություններում Դավթյանը դարձել է արծաթե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Ավելի վաղ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանն առաջին տեղն էին գրավել նաև թիմային պայքարում: Գագիկ Խաչիկյանը ոսկե մեդալակիր էր դարձել նժույգի թափեր վարժությունում, իսկ պտտաձողի վարժությունում արժանացել էր բրոնզե մեդալի: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |