Արթուր Դավթյանը Պետերբուրգում ևս 3 ոսկի է նվաճել

Արթուր Դավթյանը Պետերբուրգում ևս 3 ոսկի է նվաճել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը 3 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել առանձին գործիքների վրա:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամը հաղթել է բազմամարտում, հենացատկի եւ նժույգթափերի վարժություններում: Օղակների և ազատ վարժություններում Դավթյանը դարձել է արծաթե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Ավելի վաղ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանն առաջին տեղն էին գրավել նաև թիմային պայքարում: Գագիկ Խաչիկյանը ոսկե մեդալակիր էր դարձել նժույգի թափեր վարժությունում, իսկ պտտաձողի վարժությունում արժանացել էր բրոնզե մեդալի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---