ՈւԵՖԱ-ն «Արսենալին» արգելել է «հայկական ակցիա» անցկացնել Բաքվում

ՈւԵՖԱ-ն «Արսենալին» արգելել է «հայկական ակցիա» անցկացնել Բաքվում

PanARMENIAN.Net - Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը՝ ՈւԵՖԱ-ն արգելել է «Արսենալին» Բաքվում որևէ ակցիա անցկացնել ի աջակցություն ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի:

«Ֆուտբոլիստները մտադիր էին Մխիթարյանի ազգանունով մարզաշապիկներով դուրս գալ նախավարժանքի, սակայն ՈւԵՖԱ-ան արգելել է նման ակցիա կազմակերպել»,-հայտնում է Daily Mail-ը:

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները չեն կարողանա Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին աջակցող ակցիա անցկացնել Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ, գրում է Daily Mail-ը:

Նշվում է, որ ըստ կանոնների, հանդերձանքը, որով դուրս են գալիս ֆուտբոլիստները նախավարժանքի կամ հաղթանակը նշելու, պետք է հավանության արժանացած լինի ՈւԵՖԱ-ի կողմից՝ առճակատումից խուսափելու համար:

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Հայատսանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» հետ: «Մենք մեծ հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք Միկիի մասնակցության բոլոր տարբերակները, սակայն, քննարկելով հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ, միասին պայմանավորվել ենք, որ նա չի մասնակցի մեր թիմի արտագնա խաղին»,-ասվում է «Արսենալի» հայտարարության մեջ:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու որոշմանն ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---