Ճապոնիայում տղամարդը դպրոցականների է դանակահարել. Աշակերտուհիներից մեկը մահացել է

Ճապոնիայում տղամարդը դպրոցականների է դանակահարել. Աշակերտուհիներից մեկը մահացել է

PanARMENIAN.Net - Ճապոնական Կավասակի քաղաքում, Տոկիոյից ոչ հեռու, տղամարդը դանակահարել է Կարիտաս մասնավոր դպրոցի տարրական դասարանների մի խումբ աշակերտների: Երեխաները սպասելիս են եղել դպրոցական ավտոբուսին:

Սկզբից ոստիկանությունը հայտնել էր, որ տուժել է 6-7 տարեկան 13 աշակերտուհի և նրանց ուղեկցող 3 մեածահասակ: Նշվում էր, որ մեծահասակներից մեկի և երեխաներից մեկի մոտ կյանքի նշաններ չկան: Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել է, որ աղջիկը մահացել է, գրում է «Վեդոմոստին» Kyodo գործակալության վրա հղումով:

Հարձակվողը 50-60 տարեկան տղամարդ է եղել: Երեխաների վրա հարձակվելուց հետո նա հարվածներ է հասցրել ինքն իրեն և մահացել է գիտակցության չգալով:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակ առավոտյան 7:45-ին Նոբորիտո կայարանում: Ոստիկանությունը 2 դանակ է հայտնաբերել դեպքի վայրում: Այժմ քննիչները փորձում են պարզել հարձակվողի ինքնությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---