Բեզոսի նախկին կինն իր կարողության կեսը կփոխանցի բարեգործությանը

Բեզոսի նախկին կինն իր կարողության կեսը կփոխանցի բարեգործությանը

PanARMENIAN.Net - Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքքենզի Բեզոսը, միացել է Ուորեն Բաֆեթի նախաձեռնությանը և իր կարողության կեսը կփոխանցի բարեգործությանը:

Նա հայտարարել է, որ ապահարզանից հետո «չափազանց մեծ գումարի» տեր է դարձել (մոտ 36 մլրդ դոլար), որով նա կցանկանար կիսվել: «Իմ մոտեցումը բարեգործությանը մտածված է: Դա ժամանակ և ջանքեր կպահանջի, բայց ես մտադիր չեմ սպասել և կանգ չեմ առնի, մինչև որ իմ զրահապահարանը չդատարկվի»,-ասել է Բեզոսը, գրում է «Կոմերսանտը» Financial Times-ի վրա հղումով:

Նախաձեռնության մասնակիցների ընդհանուր թիվն արդեն հասել է 200 մարդու, որոնց թվում են նաև Բիլ Աքմանը, Մայքլ Բլումբերգը, Մարկ Ցուկերբերգը, Ռիչարդ Բրենսոնը և Կառլ Այքանը:

Ջեֆ և Մաքքենզի Բեզոսներն ապահարզանի մասին հայտարարել են 2019-ի հունվարին: Ըստ ունեցվածքը կիսելու պայմանների, ապրիլին Մաքքենզին զիջել է իր նախկին ամուսնուն Washington Post-ի և տիեզերական Blue Origin ընկերության բոլոր բաժնետոմսերը, ինչպես նաև հրաժարվել է Amazon-ում իրենց համատեղ բաժնեմասի 75 տոկոսը ստանալու պահանջից և Ջեֆ Բեզոսին է փոխանցել իր բաժնետոմսերի փաթեթով քվեարկելու իրավունքը: Արդյունքում նա ունի Amazon-ի բաժնետմոսերի 25 տոկոսը, որոնք այդ պահի դրությամբ գնահատվում էին 36 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---