Ֆրանսիան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է նպաստել ղարաբաղյան գործընթացին

PanARMENIAN.Net - Ֆրանսիան, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ միասին լիենլով ԵԱՀԿ Մսինկի խմբի համանախագահ, ԵԱՀԿ հովանու ներքո սատարում է Հայաստանին ու Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման հարցում եւ ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է նպաստել բանակցությունների գործընթացին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Ֆրանսիայի արտգործնախարարության մամլո քարտուղարի տեղակալ Նիկոլյա դը Լաքոսթը: Նրա խոսքերով, Թուրքիան, որպես Մսինկի խմբի անդամ, միշտ աջակցել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերն, որոնք անցյալ տարվա նոյեմբերին կողմերին ներկայացրեցին «Հակամարտության խաղաղ լուծման հիմնարար սկզբունքները»: Այդ փաստաթուղթը, հավելել է Նիկոլյա դը Լաքոսթը, որը կողմերի միջեւ Հայաստանի եւ Ադրբեջանի անմիջական մասնակցությամբ ընթացող եռակողմ բանակցությունների արդյունք են, դեռեւս գտնվում է քննարկման փուլում եւ մնում է բանակցությունների սեղանին:



Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, որ մտադիր է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Այնուհետեւ Գյուլը հայտարարել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ գործում է արդեն շուրջ 17 տարի, չկարողացավ զգալի արդյունքների հասնել»: Ընդ որում նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ առկա հարցերը ոչ միայն երկկողմ հարցեր են` դրանք տարածքային հարցեր են: «Իրավիճակը տարածաշրջանում էապես փոխվել է, խաղաղությունը Կովկասում, հակամարտությունների կարգավորումը պետությունների միջեւ կհանգեցնի ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական կայունության»,-նշել է Աբդուլլահ Գյուլը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---