Հայաստանը ողջունում է տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզային: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպման օրակարգի հիմնական թեմաներն էին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունները եւ այլն: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին` Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ հայկական կողմը դրական է գնահատում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Հայաստան կատարած այցելությունը, ինչը հանդիսանում է երկխոսություն սկսելու լուրջ խթան:



Կովկասում կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման Թուրքիայի նախաձեռնության առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված քայլերլը: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Վրաստան կատարած այցելության արդյունքները:Էդվարդ Նալբանդյանն ու Մեթյու Բրայզան անդրադարձան նաեւ մի շարք այլ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---