Երևան-Սևան ճանապարհի 2 արձան կվերականգնվի. Կհատկացվի 9.1 մլն դրամ30 մայիսի 2019 - 12:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարություն մայիսի 30-ի նիստում որոշվել է գումար հատկացնել մշակույթի նախարարությանը Երևան-Սևան միջպետական ճանապարհի երկու արձանի վերականգման համար: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը հայտնել է, որ Կոտայքի մարզում գտնվող 2 քանդակային հուշարձանի՝ «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» արձանների վերականգման նախագծահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության համար հարկավոր է 9.144 մլն դրամ: «Արձանները տեղադրված էին Երևան-Սևան միջպետական ճանապարհին և այսօր գտնվում են աղետալի վիճակում: Ոչ միայն բնակլիմայական պայմաններն են ազդել, այլև ենթարկվել են կողոպուտի՝ այսինքն, մշակութային վանդալիզմի: Արձանների մեծ մասը կրկնակի գողացվել են: Այսօր այդ քանդակներն իսկապես կարիք ունեն նորոգման»,- ասել է Ղարիբյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |