«Չերնոբիլը» վարկանիշով գերազանցել է «Գահերի խաղը» սերիալին30 մայիսի 2019 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Չերնոբիլ» սերիալն առաջինն է բոլոր ժամանակների շոուների վարկանիշում, որոնք ստացել են հանդիսատեսի բարձրագույն գնահատականը: Այդ են վկայում International Movie Data Base կայքի տվյալները: Սերիալը 9,6 միավոր է հավաքել և առաջ անցել «Երկիր մոլորակ 2» (9,5) և «Զինակից եղբայրներ» (9,4) սերիալներից: 9,4 գնահատական է ստացել նաև «Երկիր մոլորակը» և «Գահերի խաղը»: Բացի այդ, առաջին տասնյակում են հայտնվել «Գաղտնալսումը», «Մեր մոլորակը», «Տիեզերք. Ոդիսական տարածության ու ժամանակի միջով», և «Երկնագույն մոլորակ 2» սերիալները, գրում է Lenta.ru-ն: «Չերնոբիլի» առաջին սերիան եթեր է դուրս եկել մայիսի 6-ին: 5 սերիայից բաղկացած սերիալը պատմում է 1986-ի ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի մասին Չերնոբիլի ԱԷԿ-ում: Սերիալի ռեժիսորն է Յոհան Ռենկը: Գլխավոր դերերը կատարել են Սթելան Սքարսգարդը, Էմիլի Ուոթսոնը, Ջարեդ Հարիսը, Ռոս Արմսթրոնգը, Էդրիան Ոոուլինսը, Փոլ Ռիթերը և Ջեսսի Բաքլին: Սցենարիստն է Քրեյգ Մազինը, որն աշխատել է նաև «Առանց զգացմունքների», «Սուպերհերոսական կինո» և «Մարդ-հրթիռը» ֆիլմերի վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |