Թուրքմենստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է

Թուրքմենստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Աշխաբադում գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 30-ին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպմանը նշել է, որ 2017 թվականի համեմատ 2018թվականին երկու երկրի միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է` հասնելով $31 մլն-ի:

Կառավարությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում նշվել է հայ-թուրքմենական միջպետական գործակցության վերջին շրջանի դինամիկան, կարևորվել է փոխադարձ այցերի, առևտրատնտեսական փոխգործակցության եւ հումանիտար-մշակութային շփումների աշխուժացումը։

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացումը, անդրադարձել են երկու երկրի մայրաքաղաքներում փոխադարձաբար առևտրի տների հիմնման ու Աշխաբադ-Երեւան ուղիղ չվերթի վերաբացման հարցերին։

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ և բազմակողմ ձեւաչափերով էներգետիկ բնագավառում համագործակցության խորացմանը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---