Թուրք գրողը կոչ է անում հավաքել Ցեղասպանությունից թուրքերի օգնությամբ փրկված հայերի վկայությունները

PanARMENIAN.Net - Լոնդոնում բնակվող թուրք գրող եւ Մերձավոր Արեւելքի ազգային փոքրամասնությունների խնդրի հետազոտող Զիա Մերլաը կոչ է անում հավաքել Հայոց ցեղասպանությունից թուրքերի օգնությամբ փրկված հայերի վկայությունները: Turkish Daily News-ում հրապարակված հոդվածում Մերալը պատմում է, թե որքան է ցնցվել, այցելելով Երեւանի Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: «Ես հստակ չեմ հիշում, թե երբ առաջին անգամ իմացա հայերի կոտորածի մասին, բայց հիշում եմ, թե ինչպես էի ես լալիս Երեւանի հուշահամալիրի մոտ: Ես դողում էի, դիտելով լուսանկարներն ու լսելով աշխարհով մեկ սփռված փրկված հայերի պատմությունները: Եվ աճող զարմանքով է լսում «պարկեշտ» թուրքերի մասին, որոնք վտանգելով սեփական կյանքը, փրկում էին իրենց հարեւան հայերին ջարդից: Հենց այդ պատճառով եմ ես բացում Project Common Humanity web-ռեսուրսը, որտեղ կհրապարակվեն իմ հայտնաբերած պատմությունները: Դա իմ համեստ ներդրումը կլինի` եղել է թե չի եղել ցեղասպանություն բանավեճի մեջ»,-գրում է թուրք գրողը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---