300 նոր Boeing-ում խոտանված մասեր են հայտնաբերվել

300 նոր Boeing-ում խոտանված մասեր են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Ամերիկյան Boeing ընկերությունը խոտանված մասեր է հայտնաբերել 737 MAX և 737 NG ավելի քան 300 ինքնաթիռում: Այդ մասին ասվում է ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչության (FFA) կայքում:

«Boeing-ը տեղեկացրել է FFA-ին, որ 737 MAX և 737 NG ինքնաթիռների որոշ մասեր կարող են ոչ պատշաճ կերպով պատրաստված լինել և չհամապատասխանել նորմատիվ պահանջներին իրենց ամրությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «Դոժդը»:

Ինչպես ցույց է տվել Boeing-ի և FAA համատեղ հետաքննությունը, ընդհանուր առմամբ արտադրվել է դեֆեկտ ունեցող 148 մաս, որոնք պատրաստել է կապալառու ընկերությունը: Դա կարող էր առնչվել 737 NG 32 ինքնաթիռի և 737 MAX 33 ինքնաթիռի ԱՄՆ-ում: Աշխարհում նման ինքնաթիռների քանակը մոտ 300 է համարվում:

FAA-ում նշել են, որ խնդրահարույց մասերը կարող են ժամանակից շուտ դուրս գալ շարքից, կարող են ճագեր առաջանալ սխալ արտադրական պրոցեսի ընթացքում: Դա չի հանգեցնի ինքնաթիռի կորստին, սակայն ռիսկ կա, որ «սխալ մասի հետևանքով ինքնաթիռը կարոդղ է թռիչքի ժամանակ վնասվել»:

2018-ի հոկտեմբերին Boeing 737 MAX-ը վթարի ենթարկվեց Ինդոնեզիայում՝ 189 մարդ զոհվեց: Մարտին Եթովպիայում նույն մոդելի ինքնաթիռի աղետի հետևանքով 157 մարդ մահացավ, որից հետո այդ մոդելի ինքնաթիռի թռիչքները կասեցվեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---