ԶԼՄ. ԱՄՆ-ն Ասանժին մեղադրանք չի ներկայացնի ԿՀՎ փաստաթղթերի հրապարակման համար

ԶԼՄ. ԱՄՆ-ն Ասանժին մեղադրանք չի ներկայացնի ԿՀՎ փաստաթղթերի հրապարակման համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ արդարադատության նախարարությունը որոշել է մեղադրանք չներկայացնել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԿՀՎ գաղտնի փաստաթղթերի հրապարակման մեջ ունեցած դերակատարման համար: Այդ մասին գրում է Politico-ն՝ հղում անելով ամերիկացի մի պաշտոնյայի և ևս 2 զրուցակցի, որոնք ծանոթ են իրավիճակին:

Ըստ նրանց, գերատեսչությունը ստիպված է նման քայլի դիմել 2 պատճառով: Մասնավորապես, ԱՄՆ օրենսդրությունն արտահանձնման մասով պահանջում է նոր մեղադրանքներ առաջադրել առաջին մեղադրանքից 60 օրվա ընթացքում: ԱՄՆ իշխանությունները 2019-ի մարտին մեղադրել են Ասանժին նրանում, որ վերջինս օգնել է ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մեննինգին կոտրել ԱՄՆ ռազմական գործողությունների մասին տեղեկատվություն պարունակող համակարգիչները, գրում է Deutsche Welle-ն:

Բացի այդ, հրապարակված փաստաթղթերը, միավորված Vault 7 ընդհանուր վերնագրով, գաղտնի բնույթ են կրում: Այդպիսով, Ասանժի հասցեին նոր մեղադրանքների հետ կապված դատական նիստերը սպառնում են ԿՀՎ էլ ավելի շատ գաղտնի տեղեկություններ հրապարակել, պնդում է պարբերականի զրուցակիցը: Գերատեսչությունն ինքը երբեք չի ճանաչել, որ փաստաթղթերի բնօրինակներն են հրապարակվել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ իշխանությունները WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ մեղադրանքները համալրել են 17 նոր կետով:

Ջուլիան Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ինԼոնդոնում: Ասանժն Էկվադորի դեսպանատնից դուրս չէր եկել 2012 թվականից, քաղաքական ապաստան ստանալով Շվեդիայում 2 կանանց կողմից բռնաբարություն կատարելու մեջ մեղադրվելուց հետո։ Ասանժը չէր ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ քրգործն ընդամենը միջոց է նրան ձերբակալելու ու ԱՄՆ արտահանձնելու համար։

7 տարվա ընթացքում Էկվադորի դեսպանատան աշխատակիցների ու Ասանժի հարաբերությունները լրջորեն փչացել էին։ Դիվանագենտները բողոքում էին Ասանժի փնթիությունից ու բարդ բնավորությունից, 2017-ին նրան արգելել էին հաղորդակցվել աշխարհի հետ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---