Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների

Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների: «Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել Իրանի հետ առանց նախապայմանների: Մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-հայտարարել է Փոմփեոն Շվեյցարիայում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Փոմփեոն նշել է նաև, որ ԱՄՆ-ն կշարունակի դիմակայել Թեհրանի «չարամիտ քաղաքականությանը» և պատրաստ է երկխոսություն սկսել, երբ Իրանը «գա եզրակացության, որ ցանկանում է իրեն նորմալ պետության պես պահել»:

ԱՄՆ և Իրանի հարաբերությունները զգալիորեն սրվել են: ԱՄՆ իշխանությունները կոշտ պատժամիջոցներ են սահմանել Իրանի էկոնոմիկայի առանցքային ոլորտների դեմ և շարունակում են պատժամիջոցներով ճնշում գործադրել: Վաշինգտոնի նպատակն է փոխել Իրանի վարքագիծը: ԱՄՆ-ն նաև ահաբեկչական կազմակերպություն է համարում Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը: Ի պատասխան Իրանը ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունն է համարում ահաբեկչական կազմակերպություն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---