Վան Դեյկը՝ ՉԼ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ

Վան Դեյկը՝ ՉԼ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը ճանաչվել է ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը:

Չեմպիոնների լիգայի շաբաթվա ընթացքում մեկ հանդիպում է եղել՝ մրցաշարի եզրափակիչը, որտեղ «Լիվերպուլը» խաղում էր Լոնդոնի «Տոտենհեմի» հետ:

Վան Դեյկից բացի լավագույն ֆուտբոլիստների ավանդական քառյակում է ընդգրկվել «Լիվերպուլի» ևս 3 ֆուտբոլիստ՝ հարձակվող Մոհամեդ Սալահը, դարպասապահ Ալիսոն Բեքերը և հարձակվող Դիվոկ Օրիգին, գրում է Interfax-ը:

«Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 1-ին Մադրիդում: Հանդիպման արդյունքն է 2:0 հօգուտ «Լիվերպուլի»: Արդեն առաջին խաղակեսում մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Տոտենհեմի» դարպասին ձեռքով խաղի համար: 11 մետրանոցն իրացրեց Մոհամեդ Սալահը: 87-րդ րոպեին դարպասը 2-րդ անգամ գրավեց Դիվոկ Օրիգին:

«Լիվերպուլը» 6-րդ անգամ իր պատմության մեջ հաղթող է ճանաչվել Եվրոպայի ակումբային մրցաշարում: 1977, 1978, 1981, 1984 թթ. նա հաղթել է Չեմպիոնների գավաթում, իսկ 2005-ին և 2019-ին՝ Չեմպիոնների լիգայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---