Ուկրաինայում ՌԴ անձնագիր ստացողների գույքի առգրավման մասին օրենք կարող են ընդունել 5 հունիսի 2019 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գերագույն ռադայում մի օրինագիծ է դրվել շրջանառության մեջ, որի համաձայն Ուկրաինայի այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք կամավոր ՌԴ քաղաքացիություն են ստացել, կարող է առգրավվել: «Ունեցվածքի քաղաքացիական առգրավման մասին» օրինագիծը մասնավորապես վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակչությանը: Փաստաթղթի հեղինակն է Ուկրաինայի առողջապահության նախկին նախարար Օլեգ Մուսիյը: Այն շրջանառության մեջ է դրվել հունիսի 4-ին, սակայն դրա ամբողջական տեքստը դեռևս հասանելի չէ ընթերցման համար, գրում է Deutsche Welle-ն: Մեկնաբանելով այդ օրինագիծը, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության մարդու իրավունքների լիազոր Դարյա Մորոզովան նշել է, որ Ուկրաինայի սահմանադրությունը երաշխավորում է իր սեփականությունն ունենալու, օգտագործելու և տնօրինելու յուրաքանչյուր անձի իրավունքը: «Ուկրաինայի գլխավոր օրենքը սահմանում է, որ մասնավոր սեփականության իրավունքի սուբյեկտ կարող է լինել յուրաքանչյուրը, ինչը նշանակում է յուրաքանչյուր մարդ, ֆիզիկական անձ, որոնց դասվում են Ուկրաինայի քաղաքացիները, օտար պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք,-ասել է մարդու իրավունքների պաշտպանը: 2019-ի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակիչներին ՌԴ անձնագրերի հանձնման կարգի պարզեցման մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |