2 հայուհի՝ ԱՄՆ ամենահարուստ ինքնուրույն վաստակած կանանց Forbes-ի ցանկում

2 հայուհի՝ ԱՄՆ ամենահարուստ ինքնուրույն վաստակած կանանց Forbes-ի ցանկում

PanARMENIAN.Net - Forbes-ը կազմել է ԱՄՆ սեփական ջանքերով հարստացած կանանց ցուցակը, որտեղ 2 հայուհի կա:

80 ամենահարուստ կանանց ցանկում 42-րդ հորիզոնականում է դիզայներ, Ani & Alex ոսկերչական բրենդի հիմնադիր Կարոլինա Ռաֆայելյանը, որի կարողությունը գնահատվում է $520 մլն: 52-ամյա հայուհուն է պատկանում ոսկերչական ապրանքանիշի բաժնետմոսերի 80 տոկոսը: Ըստ կանխատեսումների, 2020-ին այն կարող է լուրջ մրցակից դառնալ հայտնի Pandora-ի համար:

Վարկանիշի 57-րդ տեղում մոդել, դերասանուհի, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն է, որի կարողությունը $370 մլն է: Իր կարողությունը Քարդաշյանը վաստակել է սոցցանցերում գովազդով, ինչպես նաև դիմահարդարման միջոցների, բջջային խաղի և էմոջիների վաճառքով:

ԱՄՆ ինքնուրույն վաստակած 80 ամենահարուստ կանանց համախառն հարստությունը 2019-ին կազմում է $81.3 մլրդ: Վարկանիշը գլխավորել է Դիանա Հենդրիքսը, որը ABC Supply ընկերության համահիմնադիրն ու ղեկավարն է: Հենդրիքսի կարողությունը գնահատվում է $7 մլրդ, ինչը $2.1 մլրդ-ով ավելի է, քան նախորդ տարի, երբ նա կրկին գլխավորում էր վարկանիշը:

Ցանկում են ընդգրկվել նաև eBay և Hewlett-Packard-ի նախկին ղեկավար Մարգարեթ Ուիթմանը ($3.8 մլրդ), Little Caesars Pizza ցանցի սեփականատեր Մարիան Իլիչը ($3.7 մլրդ), հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին ($2.6 մլրդ), մոդել, Քիմ Քարդաշյանի քույր Քայլի Ջեները ($1 մլրդ), երգչուհիներ Ռիհաննան ($600 մլն), Մադոննան ($570 մլն), Բեյոնսեն և Բարբարա Սթրեյզանդը ( $400-ական մլն):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---