Զեկույց. Մոտալուտ կլիմայական փոփոխություններն աղետի կհանգեցնեն![]() 5 հունիսի 2019 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Մարդկային քաղաքակրթությունն իր ժամանակակից տեսքով վերջին տասնամյակներն է ապրում: Այդ մասին ասվում է Ավստրալիայի Կլիմայի վերականգնման Breakthrough ազգային կենտրոնի Մելբուրնում հրապարակված զեկույցում: Կլիմայական փոփոխությունները մեծածավալ աղետների կհանգեցնեն՝ կառավարությունների անգործության ֆոնին, ինչը կվերաճի սոցիալական և տնտեսական ճգնաժամի, գրում է Ferra.ru-ն: 2030-ին ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներն առավելագույն մեծությունների կհասնեն, քանի որ չեն ձեռնարկվում և մոտ ապագայում չեն ձեռնարկվելու հանածո վառելիքի այրման մակարդակի նվազեցման ուղղությամբ: Եթե կանխատեսումն իրականություն դառնա, ապա 2050-ին Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը 3 աստիճանով կբարձրանա նախաինդուստրիալ ցուցանիշների համեմատ, իսկ 2100-ին՝ 5 աստիճանով: Մինչդեռ 4 աստիճանով բարձրացումն արդեն իսկ անհամատեղելի է գլոբալ հանրության գոյություն ունեցող հանրույթի հետ և կփլուզի էկոհամակարգերի մեծ մասը: 2 աստիճանի դեպքում արդեն կսկսվի վերաբնակեցում հարավային լայնություններից և «էկոփախստականների» քանակը կգերազանցի 1 միլիարդը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |