Սոնա Հովհաննիսյանը՝ Կոնսերվատորիայի ռեկտոր

Սոնա Հովհաննիսյանը՝  Կոնսերվատորիայի ռեկտոր

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 6-ի նիստում հաստատել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները և ռեկտոր նշանակել Սոնա Հովհաննիսյանին։

Նա արդեն յոթ ամիս է՝ Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է:

Հովհաննիսյանը դիմել է կառավարությանն՝ ասելով, որ Կոնսերվատորիայի շենքը չի վերանորոգվել 1970-ականներից ի վեր: Նա խնդրել է լուծել այդ հարցը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հովհաննիսյանին նշանակվելու համար։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---