Ապրանքների դրոշմավորման կանոնների խախտումը կապաքրեականացվի

Ապրանքների  դրոշմավորման կանոնների խախտումը կապաքրեականացվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը որոշել է, որ ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով չդրոշմավորմած կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերի համար քրեականի փոխարեն կսահմանվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Այն ապրանքները, որոնք դրոշմավորված չեն կամ դրոշմավորված են հին դրոշմապիտակներով կամ դրոշմավորված են այնպես, որ այդ դրոշմապիտակները հնարավոր լինի օգտագործել ևս մեկ անգամ և այդ ապրանքների արժեքը չի գերազանցում 5,000 դրամը, առաջարկվում է վարչական տուգանքի չափը դարձնել 70,000 դրամ՝ 300,000-ի փոխարեն, իսկ հարկային օրենսգրքով սահմանված չափը թողնել նույնը՝ 500,000 դրամ։

200-ից մինչև 500,000 դրամ ապրանքների համար ներկայում սահմանված քրեական օրենսգրքով նախատեսված մեկ միլիոն դրամ տուգանքի չափը և հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մեկ միլիոն դրամն առաջարկվում է վարչական օրենսգրքով 800,000 դրամ, իսկ հարկային օրենսգրքով 1.5 մլն դրամ դարձնել։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---