Օսիպյանը կարգադրել է խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին

Օսիպյանը կարգադրել է   խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին ոստիկանությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է կառավարության նիստի ընթացքում ուժային կառույցներին ուղղված հանձնարարականները:

Օսիպյանը կարգադրել է օրենքի սահմաններում խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին և ոստիկանների օրինական պահանջները չկատարողներին ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից:

Խոսվել է նաև ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր ու չարամտորեն խախտող վարորդների մասին՝ նշելով, որ բոլոր օրինախախտները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ: Եթե նման վարորդների արարքներում նկատվեն խուլիգանության հատկանիշներ, բերման կենթարկվեն ոստիկանության բաժիններ ու կնախապատրաստվեն նյութեր:

Ժամը 23-ից հետո ոստիկանության կողմից ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր կոշտ միջոցները՝ լռության կանոնների խախտման դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումներին՝ նշելով, որ տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս ցածր ցուցանիշներ գրանցած բաժիններում կկատարվեն կադրային փոփոխություններ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---