Երևանի վթարային շենքերից մեկի բնակիչները նոր բնակարաններ կստանան

Երևանի վթարային շենքերից մեկի  բնակիչները նոր բնակարաններ կստանան

PanARMENIAN.Net - Երևանի Արցախի 8 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի վերաբնակեցման ծրագիրը մոտենում է իր հաջող հանգուցալուծմանը․ 81 ընտանիքի մեծ մասը կտեղափոխվի արդեն պատրաստի և սեփականության իրավունքով նրանց տրվող բնակարաններ, մյուսները կտեղավորվեն ժամանակավոր բնակարաններում, որոնց վարձավճարները կփոխհատուցի քաղաքապետարանը։

Երևանիք քաղաքպետի մամուլի քարտուղար Հակով Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ամիսներ տրած բանակցություններից հետո քաղաքապետարանն ու շենքի բնակիչները համաձայնեցրել են տեղափոխմանը վերաբերող վերջնական առաջարկները, բոլոր նախագծերը պատրաստ են:

Նոր տրամադրվող բնակարանները լինելու են վերանորոգված, կահավորված ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով:

Կարապետյանը հայտնել է, որ հերթի մեջ է Արցախի 10-ում գտնվող վթարային շենքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---