Պատգամավորի մեքենայից գողացված նոութբուքը վերադարձվել է, կոնյակը՝ խմվել 7 հունիսի 2019 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը բացահայտել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենայից գողության դեպքը, հայտնել է ոստիկանության լրատվական վարչությունը։ Նա Չարբախի բնակիչ Հ․Ա.-ն է, որը նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար մի քանի անգամ դատապարտվել է։ Նա խոստովանել է իր կատարած հանցանքը՝ վերադարձնելով ավտոմեքենայից գողացած նոութբուքը, իսկ կոնյակը վերադարձնել չի կարողացել, քանի որ խմել է այն։ Հունիսի 4-ին՝ ժամը 21-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում կայանված մեքենաներից մեկից գողություն է կատարվել։ Անհայտ անձը կամ անձինք կոտրել էին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի կողային ապակիներից մեկը և սրահից գաղտնի հափշտակել նոթբուք ու թանկարժեք խմիչք։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |