ՄԱԿ-ի ԳԱ նախագահը Վրաստանին ագրեսոր է անվանել եւ խիստ քննադատել ԱՄՆ-ին17 սեպտեմբերի 2008 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Ներխուժելով Հարավային Օսիա` Վրաստանը ագրեսիայի ակտ է իրականացրել եւ խախտել ՄԱԿ-ի կանոնադրությունը: Այդ մասին ՄԱԿ-ի ղեկավար կայանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Միգել դ'Էսկոտո Բրոկմանը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է իրադրությունը համալրված դիտարկել, հաշվի առնելով, թե ինչից է այն ծագել»,- ասել է ՄԱԿ-ի ԳԱ նախագահը` պատասխանելով ամերիկացի լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը` ներխուժելով Վրաստանի տարածք:Այդ միջոցին, ինչպես հաղորդում է France Presse-ը, Միգել դ'Էսկոտո Բրոկմանը, զրուցելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամներից մեկի ներկայացուցչի հետ, թաքնված, բայց խիստ քննադատության ենթարկեց ԱՄՆ-ին: «Երեւում է` վետոյի իրավունքն այնքան խորը արմատներ է գցել նրա մեջ, որ այժմ նա կարծում է, թե կարող է անել այն, ինչ որ ցանկանա առանց որեւէ հետեւանքների»: Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը, սեպտեմբերի 17-ին Վրաստան կժամանի փաստերի հաստատման ՄԱԿ-ի առաքելությունը: Այն կանցկացնի երկրի հումանիտար, ինչպես նաեւ մարդու իրավունքների հետ կապված իրադրության գնահատում, կորոշի նաեւ օգնության անհրաժեշտությունը բնակչության շրջանում: ՄԱԿ-ի փաստերի հաստատման առաքելությունը սեպտմեբերի 17-ից 20-ը կայցելի Հարավային Օսիա եւ վերջերս տեղի ունեցած հակամարտության վնասները կրած այլ շրջաններ, այդ թվում` Գորի եւ Թբիլիսի: Առաքելության անդամները կայցելեն նաեւ Մոսկվա: Սպասվում է, որ այդ առաքելության ուղեւորության արդյունքները կօգտագործվեն Վրաստանի համար ՄԱԿ-ի` օգոստոսի 18-ին հրապարակված հումանիտար կոչի վերանայման համար: Այն ժամանակ ՄԱԿ-ը Հարավային Օսիայի շուրջ հակամարտության արդյունքում տուժած գրեթե 130 հազար մարդկանց օգնություն ցուցաբերելու համար դոնորներից 58,6 միլիոն դոլլար էր պահանջել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |