Turkish Daily News. Բեռնում տեղի է ունենում հայ եւ թուրք դիվանագետների բանակցությունների հերթական փուլը

PanARMENIAN.Net - Այս շաբաթ Շվեյցարիայում տեղի են ունենում Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետների հանդիպումները: Արտգործնախարարի տեղակալներ Էրթոգրուլ Ափաքանը եւ Ունալ Չեվիքոզը Բեռնում հայ գործընկերների հետ հանդիպելու համար կիրակի օրը մեկնել են Շվեյցարիա, որտեղ նախկինում` մայիս եւ հուլիս ամիսներին արդեն տեղի են ունեցել գաղտնի բանակցություններ: Դիվանագետները քննարկում են Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում կայանալիք հանդիպումը: Եթե ամեն ինչ հաջող լինի, կողմերը կստորագրեն «բարի կամքի» հռչակագիր:



Հռչակագիրը կհայտարարվի սեպտեմբերի 23- հոկտեմբերի 1 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանի եւ իր հայ գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ, հաղորդում է թուրքական Turkish Daily News թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---