Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ երիտասարդական ԱԱ չեմպիոն 8 հունիսի 2019 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Վարազդատ Լալայանը հռչակվել է Ֆիջիում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն: Գերծանր քաշային կարգում (+109 կգ) Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցել է 419 կգ (192+227) և 1 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված իրանցի Ալի Դավուդիին: Աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը հանդես է եկել նաև կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արփինե Դալալյանը (+87 կգ), որը գրավել է չորրորդ տեղը: Երկամարտում հայ մարզուհին ցուցադրել է 241 կգ (101+140): Հրում վարժությունում Դալալյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Ավելի վաղ Կարեն Ավագյանը (89 կգ) գրավել էր չորրորդ տեղը, իսկ Արմեն Գրիգորյանը (73 կգ) եւ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) հայտնվել էին 6-րդ տեղում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |