Տոկաևը հաղթում է Ղազախստանի նախագահի ընտրություններում10 հունիսի 2019 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հաղթում է երկրի ղեկավրի ընտրություններում: Այդ մասին հայտնել է ԿԸՀ փոխղեկավար Կոնստանտին Պետրովը: «Կասիմ Ժոմարտ Տոկաև՝ քվեների 70,76%»,-հրապարակել է նա քվեարկության նախնական տվյալները: Ըստ Պետրովի, խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Դանիա Եսպաևան հավաքել է 5,2 %, լրագրող և քաղաքական գործիչ Ամիրժան Կոսանովը՝ 16,2%: Ընդհանուր առմամբ եղել է 7 թեկնածու: Տոկաևը շնորհակալություն է հայտնել իր թիմին կատարած աշխատանքի համար, իսկ քաղաքացիներին՝ ցուցաբերած վստահության համար: Նախագահի արտահերթ ընտրությունները Ղազախստանում տեղի են ունեցել հունիսի 9-ին: Միջազգային դիտորդները հայտարարել են, որ ամեն ինչ անցել է առանց խախտումների, բաց և հանգիստ մթնոլորոտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2019-ի մարտի 20-ին հրաժարականի մասին հայտարարեց այդ երկիրը 30 տարի գլխավորած նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նախագահի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատարն էր Կասիմ Տոկաևը, որը մինչ այդ խորհրդարանի վերին պալատի նախագահն էր: 3 շաբաթ անց նա արտահերթ նախագահական ընտրությւններ նշանակեց: Ղազախստանում նախագահն ընտրվում է 5 տարով: Մասնակցության շեմ չկա, ընտրությունները համարվում են կայացած ցանկացած դեպքում: Իսկ հաղթանկի համար թեկնածուն պետք է ընտրողների քվեների ավելի քան 50 տոկոսը ստանա: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |