Ղազախստանում 2 օրում 700 ցուցարար է ձերբակալվել

Ղազախստանում 2 օրում 700 ցուցարար է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Հունիսի 9-10-ը՝ Ղազախստանի նախագահական ընտրություններին հաջորդած օրերին, բողոքի ակցիաների 700 մասնակից է ձերբակալվել:

BBC-ի փոխանցմամբ, երկրի ներքին գործերի փոխնախարար Մարատ Կոժաևը հարյուրավոր մարդկանց ձերբակալությունը պատճառաբանել է «չարտոնված հանրահավաքների անցկացմամբ»:

Բողոքի գործողությունների մասնակիցները պնդել են, որ ընտրությունները եղել են ոչ արդար և թափանցիկ, քվեարկության արդյունքները՝ կանխորոշված:

Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը երկրի՝ վերջերս հրաժարական տված նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախընտրած թեկնածուն էր:

Photo by EPA
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---