ԵԱՏՄ միասնական կենսաթոշակային համակարգ է մշակվում. Ինչ է այն ենթադրում11 հունիսի 2019 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը ԱԺ-ում հայտարարել է, որ ԵԱՏՄ երկները կենսաթոշակային միասնական համակարգ են մտադիր ներդնել: Նա նշել է, որ նոր համաձայնագրի մշակման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: «Դրանք նախատեսում են տարածքային սկզբունքի փոխարեն կիրառել համամասնական սկզբունքը: Սա նշանակում է, որ կենսաթոշակը վճարում է այն պետությունը, որ պետության դիմաց անձը ձեռք է բերել այդ իրավունքները: Այսինքն՝ եթե քաղաքացին աշխատել է ՀՀ-ում, որից հետո տևական ժամանակով տեղափոխվել է բնակության ՌԴ, նա հնարավորություն կունենա այնտեղ ստանալու այստեղ իրեն նշանակված թոշակը: Բայց, կրկնում եմ, սա միջպետական ու միջազգային պայմանագրի կարգավորման հարց է: Այս համաձայնագիրն առաջիկայում ստորագրելուց ու ԱԺ կողմից վավերացնելուց հետո այդ խնդիրը կլուծվի»,- ասել է փոխնախարարը: Սաիյանը հայտել է, որ միջազգային պրակտիկայում արտերկրում գտնվող անձանց թոշակ վճարելու հարցը որոշվում է երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի միջոցով: «Ներկայում ՀՀ-ն համաձայնագիր ունի միայն ԱՊՀ շրջանակում: Այդ համաձայնագիրը գործում է, բայց տարածքային սկզբունքով: Դա նշանակում է, որ անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է այն պետության տարածքում, որտեղ տվյալ անձը բնակվում է: Եթե քաղաքացին գտնվում է ՌԴ-ում, իրավունք ունի ՌԴ օրենսդրության համաձայն ստանալու իր կենսաթոշակը», - հայտնել է փոխնախարարը: : Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |