Կովկասի ամենամեծ՝ Tbilisi Open Air երաժշտական փառատոնը 10 տարեկան է11 հունիսի 2019 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Կովկասյան տարածաշրջանում ամենամեծ երաժշտական Tbilisi Open Air փառատոնը 2019 թվականին նշում է 10-ամյակը: Այս տարի փառատոնը կկայանա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Lisi Wonderland համերգասրահում հունիսի 21-23-ը: Փառատոնին կմասնակցեն միջազգային հայտնի այնպիսի խմբեր, ինչպիսիք են Franz Ferdinand-ը, Mogwai-ն, UNKLE-ը, Rhye-ը, The Subways-ը և այլն: Փառատոնի կազմակերպիչները չորս տարբեր բեմ են նախապատրաստել երաժիշտների համար՝ Main Stage, EYESTAGE, Garden Stage և Singer Stage: 10 տարում Tbilisi Open Air փառատոնը ընդգրկել է ավելի քան հազար արտիստի: Նախորդ տարիներին կայացած փառատոններում ելույթ են ունեցել Deep Purple-ը, Placebo-ն, Archive-ը, Anathema-ն, Tricky-ն և այլ հայտնի խմբեր ու անհատ երաժիշտներ: Փառատոնի մասնակցության համար հասանելի են առցանց տոմսեր: Փառատոնի երեք օրվա մուտքի տոմսն արժե 180 լարի կամ մոտ $55, մեկ օրվա մուտքինը՝ 75 լարի կամ մոտ $23, իսկ երեկոյան մուտքի տոմսը՝ 35 լարի կամ $11: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |